Տանզանիայում և ՀԱՀ–ում Sputnik–ի բացումը կընդլայնի անաչառ տեղեկատվության հասանելիությունը

https://arm.sputniknews.ru/20261021/tanzaniajum-ev-hahum-sputniki-bacumy-kyndlajni-anachar-teghekatvutjan-hasaneliutjuny-108372094.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Лавров об открытии Sputnik в Танзании и ЮАР

Sputnik Արմենիա

Лавров об открытии Sputnik в Танзании и ЮАР

2026-10-21T12:40+0400

true

PT3M45S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/15/108370290_268:0:1708:1080_1920x0_80_0_0_18272cfa3aff8ac11c0d577bcad589a5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աֆրիկա, տանզանիա, սերգեյ լավրով, sputnik, տեսանյութ, տեսանյութեր, видео

աֆրիկա, տանզանիա, սերգեյ լավրով, sputnik, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Լավրովը նշել է, որ Sputnik-ի նոր գրասենյակների բացումը խորհրդանշական է հոկտեմբերի 28-29-ին Մոսկվայում կայանալիք «Ռուսաստան–Աֆրիկա» երրորդ գագաթնաժողովի նախաշեմին. այդ միջոցառումը կոչված է խորացնելու ՌԴ-ի և աֆրիկյան մայրցամաքի երկրների ռազմավարական գործընկերությունը։

Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունն ու ռադիոկայանը Աֆրիկայում միանգամից երկու բազմաֆունկցիոնալ խմբագրական կենտրոն է գործարկել, մեկը` Դար էս Սալամում, մյուսը` Յոհանեսբուրգում:

Տանզանիայի մայրաքաղաքում բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի տեսաուղերձով:

«Տարածաշրջանային ներկայացուցչությունների բացումը Դար էս Սալամում և Յոհանեսբուրգում կնպաստի, որպեսզի աֆրիկյան լսարանի համար ընդլայնվի օբյեկտիվ, ստուգված տեղեկատվության հասանելիությունը ՝ առանց աղավաղումների և գաղափարական զտիչների»,-ասել է նա:

Լավրովը նաև շնորհակալություն է հայտնել Տանզանիայի և ՀԱՀ-ի իշխանություններին աջակցության համար և նշել, որ դա կարևորագույն նախապայման է լրագրողների արդյունավետ և անվտանգ գործունեության համար:

«Այսօր, երբ հավաքական Արևմուտքը հետևողականորեն ճնշում է ցանկացած այլախոհություն գլոբալ տեղեկատվական տարածքում, այդ թվում՝ գրաքննության և «երկակի ստանդարտների» միջոցով, նման աշխատանքի պահանջվածությունը դժվար է գերագնահատել»,- հավելել է նախարարը:

Աֆրիկայում Sputnik-ի ներկայության ընդլայնման կարևորությունն ընդգծել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետության փոխնախագահ Փոլ Մաշատիլեն։

«Յոհանեսբուրգում Sputnik-ի տարածաշրջանային գրասենյակի բացումը կարևոր իրադարձություն է Հարավային Աֆրիկայի և աֆրիկյան մայրցամաքի մեդիատարածքի համար: Այն արտացոլում է Հարավային Աֆրիկայի և Ռուսաստանի միջև աճող համագործակցությունը և նպաստում ձայների ու տեսակետների բազմազանությանը, որոնք անհրաժեշտ են ակտիվ և ժողովրդավարական հասարակական երկխոսության համար: Մենք ողջունում ենք Sputnik-ի` աֆրիկացիների ձայնն ուժեղացնելու և աֆրիկյան պատմությունները պատմելու ձգտումը»,– ասել է նա:

«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի (որի կազմում է Sputnik-ը) գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովն իր հերթին նշել է, որ անմիջապես աֆրիկյան պետությունների տարածքում աշխատելու հնարավորությունը վստահության վառ վկայություն է:

«Վստահություն՝ երկրների, ժողովուրդների, լրագրողների և լսարանի միջև: Եվ այդ վստահությունն ամրապնդում է տեղեկատվական ինքնիշխանությունը՝ Աֆրիկայի և Ռուսաստանի ինքնիշխանությունը»,– ընդգծել է նա:

Յոհանեսբուրգում (ՀԱՀ) և Դար էս Սալամում (Տանզանիա) գտնվող նոր խմբագրական կենտրոններում բովանդակությունը պատրաստվում է անգլերենով և սուահիլիով։ Նաև թողարկվում են պոդկաստներ, որոնք հեռարձակվում են ամբողջ մայրցամաքի ռադիոկայանների եթերում՝ ընդհանուր ավելի քան 100 միլիոն ունկնդիրներից բաղկացած լսարանի համար:

Sputnik Africa-ն սկսել է գործել 2022 թվականին` դառնալով Աֆրիկայում համաաֆրիկյան ուղղվածությամբ ամենահայտնի արտասահմանյան լրատվամիջոցներից մեկը: Աշխատանքներն ընթանում են 5 լեզվով, այդ թվում՝ սուահիլիով, ամհարերենով և օրոմոյով:

Sputnik-ը խոշորագույն միջազգային լրատվական գործակալություններից և ռադիոկայաններից մեկն է, որը հեռարձակվում է ավելի քան 30 լեզվով և ունի 26 բազմաֆունկցիոնալ կենտրոն ամբողջ աշխարհում:

Leave a comment