Ռուսաստանին Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դիզելային վառելիքի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պայմանավորվածությունը խափանել է խաղաղության գործընթացը․ այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադարը հնարավոր էր, քանի դեռ Թրամփը չէր թուլացրել ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ սահմանափակումները։ Այս պայմանավորվածությունը Մոսկվային հնարավորություն տվեց խուսափել պատժամիջոցների ճնշումից»,- ասել է Պետր Պավելը։
«Չգիտեմ՝ կարելի՞ է արդյոք սա դավաճանություն անվանել, բայց ես, միանշանակ, սխալ կհամարեի», — ընդգծել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից և անտեսել Ուկրաինայի և Եվրոպայի շահերը։