Ոստիկանները խոչընդոտել են Աննա Շահնազարյանի մուտքը COP 17՝ «Save Amulsar» շապիկի պատճառով

Ոստիկաններն այսօր խոչընդոտել են բնապահպան Աննա Շահնազարյանի մուտքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ շարունակվում է COP 17 համաժողովը։

Այսօր Շահնազարյանի ելույթն է նախատեսված համաժողովի շրջանակում՝ CBD-ի Կանանց խմբակցության (CBD Women’s Caucus) կազմակերպած Գենդերային օրվա միջոցառումների ընթացքում։ Նա ներկայացնելու է իր պատմությունը՝ «Կանայք հանուն Ամուլսարի․ պատմություններ շարժումից» խորագրով։

Բնապահպան Լևոն Գալստյանը մեր զրույցում ասաց, որ ոստիկանները շուրջ 15 րոպե խոչընդոտել են Շահնազարյանի մուտքը՝ նրա հագին «Save Amulsar» գրությամբ շապիկի պատճառով։ Սակայն ավելի ուշ Շահնազարյանին հաջողվել է մուտք գործել համաժողովի տարածք։

Ի դեպ, Լեւոն Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Երկակի ստանդարտների մասին, երբ արտերկրից եկածներին թողնում են Կապույտ գոտում ակցիա անել, իսկ հայերին չեն թողնում որևէ բան անել նույնիսկ Կանաչ գոտում։ Այսպիսի բաներ ժողովրդավարության բաստիոնում»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment