Կասեցվել է Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը, մասնավորապես՝


  • մանկապարտեզի խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը, դռները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում,


  • աշխատանքային մակերևույթները, սարքավորումները չեն պահվել նորոգ վիճակում, հնարավոր չի եղել դրանք հեշտությամբ մաքրել և ախտահանել,


  • սննդի կառույցը չի ունեցել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարան՝ ապահովված տաք և սառը ջրով, ախտահանման միջոցներով և չորացման հիգիենիկ սարքերով,


  • առկա արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը,


  • անձնակազմն ապահովված չի եղել հանդերձարանով:


Հանրային սննդի օբյեկտի՝ Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:


 


ՀՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և մանկապարտեզի խոհանոցը համապատասխանեցնել իրավական ակտերի պահանջներին:


 


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:

Դիտումների քանակ1

Leave a comment