Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը նշեց հայկական ժառանգութեան ամիսը

Հոկտեմբերի 14ին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նիստերի դահլիճը վերածուել էր հայկական ինքնութեան ու մշակոյթի տօնախմբման հարթակի։ Հայկական ժառանգութեան ամսուայ շրջանակներում, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարեանը կազմակերպել էր հայ մշակոյթին նուիրուած իւրայատուկ միջոցառում։ «Հոկտեմբերին նշում ենք հայոց պատմութիւնն ու մշակոյթն ի դէմս Սուրբ Թարգմանչաց տօնի, որ խորհրդանշում է հայոց այբուբենի ստեղծումն ու Աստուածաշնչի հայերէն թարգմանութիւնը, որ իրականացրեցին Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւը՝ ճանապարհ բացելով դէպի հայոց Ոսկեդարը, երբ սկսեցին ծաղկում ապրել հայ գրականութիւնն ու գիտութիւնը։ Ազգի յիշողութիւնն ապրում է լեզուի միջոցով, պատմութիւններով, որ ժողովուրդը պատմում է, եւ երաժշտութեամբ ու արուեստով, ինչը թոյլ է է տալիս մշակոյթին գոյատեւել, նոյնիսկ երբ սերունդները բաժանուած են աշխարհագրական հեռաւորութեամբ, տեղահանութեան կամ պատմական մարտահրաւէրների պատճառով։ Ժառանգութիւնը մի բան է, որը մենք շարունակում ենք կերտել, արտայայտել եւ կիսել աշխարհի հետ։ Եւ հրաշալի զուգադիպութեամբ, հէնց այս ամսին, մի անձ, ում հայկական ինքնութիւնը կերտել է նրա անցած ուղին, նոր էջ է բացում հէնց այստեղ՝ Լոս Անջելեսում», – իր խօսքում նշեց Նազարեանը՝ ներկայացնելով ձեռնարկի մեծարեալին՝ Լոս Անջելեսի օպերային թատրոնի երաժշտական նոր ղեկավար Դոմինգօ Հինտոյեանին։

Նազարեանը մաեստրօ Հինտոյեանին յանձնեց քաղաքային խորհրդի կողմից պատուոգիր՝ նրա փայլուն գործունէութեան եւ նոր պաշտօնում նշանակուելու կապակցութեամբ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment