Եթե չլիներ ԱՄՆ-ի օգնությունը, Ուկրաինան այժմ չէր լինի․ Ռուբիո

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան կդադարեր գոյություն ունենալ, եթե չլիներ Վաշինգտոնի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օգնությունը։

«Եթե չլիներ ԱՄՆ-ի օգնությունը, այդ թվում՝ Թրամփի վարչակազմի օրոք, Ուկրաինան այժմ չէր լինի: Այն որպես ինքնիշխան պետություն չէր լինի»,- ասել է Ռուբիոն Հնդկաստանում լրագրողներին։

Այսպես է ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել The Wall Street Journal-ի այն հրապարակումը, ըստ որի՝ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, իբր, մասնակցել է Ուկրաինայում Starshield արբանյակային կապի համակարգի գործունեության սահմանափակմանը։ Ռուբիոյի խոսքով՝ Թրամփի վարչակազմը նման սահմանափակումներ չի արտոնել։

Leave a comment