Ապաշրջափակում, երբևէ չունեցած աննախադեպ տնտեսական հնարավորություններ. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Ապաշրջափակում, երբևէ չունեցած աննախադեպ տնտեսական հնարավորություններ. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Խաղաղության վաշինգտոնյան գագաթնաժողովը, մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահը և ԱՄՆ նախագահը: Համաժողովի արդյունքում ընդունվեց հռչակագիր, որով արձանագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, նշվեցին խաղաղության դարաշարջան բացելու և թշնամանքի էջը շրջելու անհրաժեշտությունը և նաև արձանագրվեց կարևորությունը՝ բացել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքային հաղորդակցությունները, այսինքն՝ բացել երկրների ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հիման վրա՝ ըմբռնումով, որ այս հաղորդակցությունները, որոնք կբացվեն՝ կենսական հանգույց կդառնան արևելք-արևմուտք ուղևորա և բեռնափոխադրումների համար»,- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց Արտաքին  գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանի խոսքով՝ 2026 թվականի հունվարի 13-ին Վաշինգտոնում իր և ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի կողմից ստորագրվեց «ԹՐԻՓՓ իրականացման շրջանակ» կոչվող փաստաթուղթը, որն արդեն շատ ավելի բաց ներկայացրեց այն շրջանակը, որի շրջանակում պատրաստվում են կառուցել կամ գործարկել ենթակառուցվածքները. «Այդ փաստաթղթից հետո բանակցությունները շարունակվեցին և ՀՀ-ի ու ԱՄՆ-ի կողմից ստորագրվեց համաձայանգիր, այն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը և հիմա մենք ԱԺ-ի կողմից վավերացման գործընթացի շրջանակներում ունենք հանդիպում: Համաձայանագրից և իրագործումից ՀՀ-ի համար ակնկալվող օգուտներն ակնհայտ են, դա Հայաստանի ապաշրջափակումն է, ՀՀ-ի երբևէ չունեցած աննախադեպ տնտեսական հնարավորություններն են, ՀՀ-ի կապն է արևելքի ու արևմուտքի հետ, տնտեսական կապերն էապես ազդում են նաև քաղաքական իրավիճակի կայունության, խաղաղության ամրապնդման վրա:

Սա ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր, երբևէ չունեցած մակարդակ է: Այս համաձայնագրի վավերացումից հետո մեզ դեռ կմնա անել փաստաթղթային առումով մեկ-երկու քայլ ևս, օրինակ՝ պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, հաստատենք ընկերության կանոնարդությունը:  ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է  ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք: Անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն քաղաքականություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետբյուջե, պետական-տեղեկատվական համակարգեր, պետական վարչարարություն և վերահսկողություն, այս ամենի նկատմամբ ՀՀ-ն պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունը»:

Leave a comment