Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Բանակցությունների հիմնական թեման կլինի Ուկրաինայում տիրող հակամարտությունը, հավելել է նախագահի օգնականը։ «Ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունները, բնականաբար, այսօրվա հանդիպման հիմնական մասն են կազմում», – ասել է նա։
«Սա պլանավորված միջոցառում է. այն համակարգվել է մի քանի օրվա ընթացքում։ Մեզ համար, նրանց համար, ովքեր պատրաստել են այս միջոցառումը, գաղտնիք չկար», – ասել է Ուշակովը։