ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ուժեղ հայաստանցիներին չեք ընկճելու, ուժեղ Ստեփանավան ունենալու ենք. Անդրանիկ Գևորգյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Գևորգյանն անդրադարձել է Ստեփանավանի տարածաշրջանում կուսակցության աջակիցների շրջանում իրականացվող խուզարկություններին և ձերբակալություններին։

«Բոլոր նրանց, ովքեր ջղաձգումների մեջ են և հրահանգել են այս հակաօրինական գործողություններն իրականացնել, վստահեցնում ենք, որ ուժեղ հայաստանցիներին չեք ընկճելու, և շարունակելու ենք մեր պայքարը մինչև վերջ, մինչև ունենանք ուժեղ Ստեփանավան»,-ֆեյսբուքյան եթերում ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում համատարած խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում։ Գործողություններն իրականացվում են քրեական վարույթի շրջանակում․ ձերբակալվել է 14 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։

Leave a comment