«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան

Քաղաքականություն

21.10.2026 | 10:53

«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։

«Այսօրվա վարքագիծը իշխանությունների վախի դրսևորումն է, դուք որևէ կապ չունեք ժողովրդավարության հետ»,- իր Ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ ՀԿԿ-ն առավոտից Ստեփանավանում խուզարկություններ և վարութային այլ գործողություններ է իրականացնում, ձերբակալվել է 14 անձ։

Հիշեցնենք, որ Ստեփանավան համայնքում ավագանու համամասնական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։

Քարոզարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հայտարարել են իրենց թիմակիցների նկատմամբ քաղաքական հետապնդումների և վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերի մասին։

Leave a comment