Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկայում ձևավորվել են արտարժույթի առք ու վաճառքի նոր փոխարժեքները։ Rate.am ֆինանսական հարթակի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ հայաստանյան բանկերն ու տարադրամի փոխանակման կետերը ԱՄՆ դոլարը միջինում ընդունում են 359,21 դրամով, իսկ վաճառում՝ 363,68 դրամով։
Եվրոպական միասնական արժույթը՝ եվրոն, բանկերում և փոխանակման կետերում գնվում է միջինում 399,79 դրամով, մինչդեռ վաճառքի միջին գինը սահմանվել է 411,41 դրամ։
Ինչ վերաբերում է ռուսական ռուբլուն, ապա ֆինանսական կազմակերպությունները ռուբլին միջինում գնում են 4,22 դրամով, իսկ վաճառում՝ 4,46 դրամով։