ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Ստեփանավում «Ուժեղ Հայաստան»-ի անդամների ձերբակալություններին, մասնավորապես ասում է․ «Ձեբակալվել է շուրջ 14 հոգի «Ուժեղ Հայաստան»-ի համակիրներից և կուսակիցներից, այդ թվում՝ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» դաշինքի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Իշխանությունների այսօրվա վարքագիծը վախի հերթական դրսևորումն է։