Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել

Բաժանորդագրվել

Կուսակցության առաջնորդն անազատության մեջ է արդեն շուրջ 5 ամիս։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik․ «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում են կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«2026 թվականի սեպտեմբերի 8-ին նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Այս որոշման դեմ Անդրանիկ Թևանյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Թևանյանը ձերբակալվեց մայիսի 23–ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։ Մայիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ քաղաքացի Ա.Թ.–ն (Անդրանիկ Թևանյան), լինելով պատգամավոր, 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, այդ նպատակով նա ստացել է 622 հազար դոլար։
Մայիսի 23-ին նա կալանավորվեցև կալանքի տակ է մինչ օրս։

Leave a comment