Խուզարկություններ Ստեփանավանի «Ուժեղ Հայաստանի» աջակիցների մոտ. պատգամավորն ահազանգում է

https://arm.sputniknews.ru/20261021/khuzarkutjunner-stepanavani-uzhegh-hajastani-ajakicneri-mvot-patgamavvorn-ahazangum-e-108359601.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/08/18/106057898_89:0:1512:1067_1920x0_80_0_0_e956cafb38371890b19df037eb9769e8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, խուզարկություն, տիմ ընտրություններ

ստեփանավան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, խուզարկություն, տիմ ընտրություններ

Բաժանորդագրվել

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները:

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի տարածքում աջակիցների շրջանում խուզարկություններ են: Այս մասին ահազանգում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը:

Նշենք, որ արդեն մի քանի օր է Գևորգյանը հայտնում է, որ իրենց կուսակցության աջակիցներին և համախոհներին կամ նրանց ազգականներին քաղաքական դրդապատճառներով հեռացնում են աշխատանքից կամ ճնշումներ են գործադրում:

«Վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստանի» աջակիցների շրջանում: Իշխանության գործողությունները չափազանց կանխատեսելի են, բայց տեղի ունեցողն արդեն անցնում է բանականության սահմանները։ Երեկվա «ժողովրդավարության» ցուցադրությունն ու այսօրվա բացահայտ անօրինականությունները դրա վառ ապացույցն են»,- գրել է Գևորգյանը:

Leave a comment