Կրկին ընդդիմության ահազանգած «քաղաքական հետապնդումների» մասին. Փաշինյանը ևս մեկ փաստաթուղթ է հրապարակել

Ինչպես հայտնել ենք, ավելի վաղ,  Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների մասնակիցների՝ ճնշումների վերաբերյալ հրապարակումներին։ Վարչապետը ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին կամ ընտրողներին, որոնք ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ է արել դիմել ուղիղ իրեն nikolpashinyan@gmail.com էլփոստի հասցեով։

Փաշինյանը միաժամանակ սոցցանցի իր էջում հրապարակում է ընդդիմության կողմից որպես «քաղաքական հետապնդումներ» որակվող իրական փաստերը։

Հերթական նոր փաստաթուղթը ներկայացնում է, թե ինչի համար է աշխատանքից ազատվել Ստեփանավանի «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատակիցը։

Leave a comment