Հայկական սունկը հետաքրքրել է ամերիկացի սնկաբաններին

https://arm.sputniknews.ru/20261021/hajkakan-sunky-hetaqrqrel-e-amerikaci-snkabannerin-108337102.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108330338_64:0:1191:845_1920x0_80_0_0_f9f819974e16b9c317dea28506e61d6b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ամն, սունկ, հետազոտություն, դիլիջան

հայաստան, ամն, սունկ, հետազոտություն, դիլիջան

Բաժանորդագրվել

Հետազոտություններ են կատարվել Դիլիջանի ազգային պարկում, Տավուշում և Լոռիում։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի սնկաբանները սկսել են ուսումնասիրել Հայաստանի սնկերի բազմազանությունը։ Այս պահին գիտական նմուշներ են հավաքագրվում, որոնք ապագայում կներառվեն ստորգետնյա սնկային ցանցերի քարտեզագրման միջազգային նախագծում։ COP17-ի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին պատմեց ԱՄՆ Նյու Յորք նահանգի թանգարանի սնկաբանության համադրող և Հայ սնկաբանների միջազգային կոնգրեսի համահիմնադիր, դոկտոր Պատրիցիա Կայշյանը։

Նրա խոսքով՝ հետազոտողներն ուզում են, որ սնկերը ևս ներառվեն բնապահպանական ծրագրերում՝ բույսերին ու կենդանիներին հավասար:

Ամերիկյան մասնագետներն ուսումնասիրում են սնկերի տարածումն ու դերը բնական էկոհամակարգերում։ Աշխատանքի ուղղություններից է հանրապետության տարբեր մարզերում, այդ թվում՝ Դիլիջանի ազգային պարկում, Տավուշում, Լոռիում, Սյունիքում և Վայոց Ձորում նմուշների հավաքագրումը:

«Հայաստանն ունի զարմանահրաշ կենսաբազմազանություն՝ շնորհիվ տարբերվող լեռնաշղթաների և կլիմայական պայմանների։ Այստեղ հանդիպում են հսկայական քանակությամբ բույսեր, սնկեր և կենդանիներ», – նշեց Կայշյանը։

Ամերիկացի մասնագետներն առաջին անգամ չէ, որ աշխատում են Հայաստանում։ Կայշյանը մեր երկիր է եկել նաև 2021 թվականին։ Այն ժամանակ հետազոտողներն այցելել են մի քանի մարզեր, այդ թվում՝ Լոռի, Սյունիք և Վայոց Ձոր, և սնկերի նմուշներ հավաքել։

Այս այցի ընթացքում գիտնականները եղել են նաև Դիլիջանի ազգային պարկում: Հավաքված նյութերը օգտագործվում են սնկերի բազմազանությունը, ինչպես նաև սնկերի և այլ օրգանիզմների, մասնավորապես ծառերի միջև կապակցվածությունը ուսումնասիրելու համար:

Հետազոտողները նմուշներն առավելապես թողնում են Հայաստանում՝ դրանք փոխանցելով տեղական գիտական հավաքածուներին, մասնավորապես Բուսաբանության ինստիտուտի հերբարիումին: Հետագայում այդ նյութերը կարող են օգտագործվել տարբեր հետազոտական նախագծերում և գիտական հրապարակումներ պատրաստելիս։ Նման մոտեցումը թույլ է տալիս համալրել տեղական հավաքածուները և պահպանել հավաքված նմուշները գիտնականների հետագա աշխատանքի համար:

Հավաքված տվյալները վկայում են, որ Տավուշն ու Լոռին աչքի են ընկնում սնկերի մեծ բազմազանությամբ, ինչը պայմանավորված է այս շրջանների կլիմայական առանձնահատկություններով ու տեղումների առատությամբ։

Հայկական նմուշների ուսումնասիրությունները միջազգային ավելի ծավալուն աշխատանքի մի մասն են։ Կայշյանի թիմը մասնակցում է նաև «Society for the Protection of Underground Networks» նախագծին, որի նպատակն է ուսումնասիրել և քարտեզագրել հողում աճող սնկերը:

Բնապահպանական գործունեությունը ավանդաբար կենտրոնացած է եղել հիմնականում բույսերի և կենդանիների վրա, իսկ սնկերը դուրս են մնացել համապատասխան ռազմավարություններից և ծրագրերից: Մինչդեռ, ըստ հետազոտողի, նրանց դերը մեծ է մեր էկոհամակարգերում։

Կայշյանն առանձնացրեց «funga» (ֆունգա` սնկերի աշխարհ) եզրույթը, որն առաջարկվում է կիրառել «ֆլորա» և «ֆաունա» հասկացություններին զուգահեռ։

Հայաստանում «սերմերի բանկ» կստեղծվի անտառային ծառատեսակները պահպանելու համար

Leave a comment