Քաղաքական ուղերձը բավական կոշտ է. փորձագետը՝ ԵԱՏՄ 4 երկրների զեկույցի մասին

https://arm.sputniknews.ru/20261021/qaghaqakan-ugherdzy-bavakan-kvosht-e-pvordzagety-eatm-4-erkrneri-zekujci-masin-108358247.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1e/107489623_89:0:1512:1067_1920x0_80_0_0_2bf4b75dfe14b1bbef05a32a6af9b71d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, վահե դավթյան, գազ, առևտուր

հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), ռուսաստան, վահե դավթյան, գազ, առևտուր

Բաժանորդագրվել

Քաղաքական գիտությունների դոկտորը նշում է, որ գազի գինը պայմանավորված է հայ-ռուսական պայմանագրերով, ուստի դրա ներառումը զեկույցում կարելի է քաղաքական ազդակ համարել։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության կասեցումը մյուս անդամ երկրների համար կարող է գրեթե անցավ անցնել, իսկ Հայաստանի համար դառնալ ծանր հարված։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը՝ անդրադառնալով Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին։
Այսօր հրապարակվել է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը։ Փաստաթուղթը պատրաստվել է ի կատարումն Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների` 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության: Զեկույցում ներկայացված են ԵԱՏՄ-ի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։

«Հայաստանի անդամակցության կասեցումը նրանց համար (ԵԱՏՄ մյուս անդամ երկրներ. խմբ․) էական տնտեսական խնդիրներ չի առաջացնի։ Ռուսաստանի պարագայում ապրանքների և ծառայությունների ընդհանուր արտահանման ու ներմուծման կանխատեսվող կրճատումը չի գերազանցում 1%-ը»,- գրել է Դավթյանը։

Նրա դիտարկմամբ՝ զեկույցում ներկայացված տնտեսական հաշվարկները բավականին ծանր պատկեր ունեն` Հայաստանի ՀՆԱ-ի հնարավոր անկումը գնահատվում է 15,6% կամ շուրջ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար, գնաճի հավելյալ աճը՝ 14,9%, իսկ սպառման կրճատումը՝ 14,6%։ Կանխատեսվում է ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառության կրճատում 55,6%-ով, այդ թվում` արտահանման կրճատում 65,8%-ով։ Ըստ Դավթյանի` ամենամեծ հարվածը կարող են ստանալ գյուղատնտեսությունը, սննդարդյունաբերությունը, ալկոհոլային արտադրանքը և թեթև արդյունաբերությունը։

«Սրանք այն ոլորտներն են, որոնց համար ռուսաստանյան շուկան տարիների ընթացքում դարձել է իրացման հիմնական ուղղություններից մեկը»,- նշել է Դավթյանը։

Ինչ վերաբերում է էներգետիկ բաղադրիչին և գազի գնի՝ գրեթե 69% աճին, նա ընդգծել է, որ նման փոփոխությունը կազդի էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի, արդյունաբերության մրցունակության և ընդհանուր գնաճային միջավայրի վրա։

Սակայն, Դավթյանի գնահատմամբ, զեկույցի հեղինակները հաշվի չեն առել, որ գազի մատակարարման պայմանները որոշվում են նաև հայ-ռուսական երկկողմ պայմանագրերով։

«Հետևաբար ԵԱՏՄ անդամակցության կասեցումն ինքնաբերաբար չի ենթադրում գնի վերանայում, ուստի փաստաթղթում նման սցենարի ներառումը կարելի է գնահատել որպես քաղաքական ազդակ»,– ընդգծել է նա:

Հիշեցնենք՝ զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն իրավունք ունեն դիտարկելու ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցությունը կասեցնելու հնարավորությունը, մինչև երկրում հանրաքվե անցկացվի այս կազմակերպությանն անդամակցությունը պահպանելու կամ Եվրամիությանը միանալու վերաբերյալ։
Այս զեկույցը կփոխանցվի անդամ երկրների ղեկավարներին՝ Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանդր Լուկաշենկոյին, Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, Սադիր Ժապարովին և Վլադիմիր Պուտինին։
Հիշեցնենք` ԵԱՏՄ անդամ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենք ընդունեց։

2026 թվականի մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։
Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:
Մայիսի 29-ին ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:

Leave a comment