Գտնվել են «խաղաղության որոշ տարրեր». Ստուբը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին

Բաժանորդագրվել

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օսլոյում Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կմեկնի Սանկտ Պետերբուրգ և բանակցությունների արդյունքները կներկայացնի ռուսական կողմին:

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Օսլոյում ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններում գտնվել են «խաղաղության որոշ տարրեր»։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը:

Ավելի վաղ Նորվեգիայի իշխանությունները հաստատել էին, որ Օսլոյում անցկացվել է Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հանդիպումը, իսկ Քուշները միացել է առցանց։

«Այսօր մենք իրական առաջընթաց ենք գրանցել, ընդ որում՝ երկու մակարդակում: Առաջինը ընդհանուր պատկերն է, երկրորդը՝ կարճաժամկետ հեռանկարը: Ընդհանուր պատկերում մենք գտել ենք խաղաղության որոշ տարրեր, որոնք վաղը կներկայացվեն Սանկտ Պետերբուրգում: Մենք քննարկել ենք անվտանգության առանցքային տարրերը և տնտեսության առանցքային տարրերը»,- բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ստուբը:

Նրա խոսքով՝ տեխնիկական մակարդակում բանակցություններն ընթանում են բավականին հաջող:

Հիշեցնենք` Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն հայտարարել է, որ Օսլոյում Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո Ուիտկոֆը հոկտեմբերի 21-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ և բանակցությունների արդյունքները կներկայացնի ռուսական կողմին:

Leave a comment