ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոնները։
«Գերիշխանությունը պահպանելու փորձերում Արևմուտքը դիմում է աննախադեպ արկածախնդրությունների։
Դրանցից մեկն է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ աշխարհը հասել է շրջադարձային փուլի․ ավարտվում է հեգեմոնիայի դարաշրջանը, և ձևավորվում է բազմաբևեռ ու բազմակենտրոն աշխարհակարգ։