ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի 15,6% անկման և գնաճի 14,9 տոկոսային կետով ավելացման․ հաշվետվություն

Փաստաթղթի հեղինակները նշում են, որ ՀՀ անվանական ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով 2015-2025 թթ.-երին աճել է 2,8 անգամ


ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցումը կարող է հանգեցնել երկրի ՀՆԱ-ի կրճատմանը մոտ 15,6%-ով կամ 4,6 միլիարդ դոլարով, բազային մակարդակի նկատմամբ գնաճի աճին 14,9 տոկոսային կետով, ինչպես նաև ՀՀ տնտեսությունում սպառման կրճատմանը 14,6%-ով։


Այս մասին ասված է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին հաշվետվությունում, որը պատրաստել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները։


Փաստաթղթի հեղինակները նշում են, որ ՀՀ անվանական ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով 2015-2025 թթ.-երին աճել է 2,8 անգամ՝ 10,6 մլրդ դոլարից հասնելով 29,2 մլրդ դոլարի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 2,7 անգամ․ 3,5 հազար դոլարից հասնելով 9,5 հազար դոլարի։ Իրական արտահայտությամբ երկրի ՀՆԱ-ն 2015 թ.-ի մակարդակի համեմատ ավելացել է 71,5%-ով։


Ընդ որում, ինչպես նշվում է հաշվետվությունում, Միության անդամ պետությունների տնտեսությունների համար ՀՀ անդամակցության կասեցման տնտեսական ազդեցությունը էական չի լինի։


ՌԴ կառավարության կայքում հրապարակված հաշվետվությունը պատրաստվել է 2026 թ.-ի մայիսի 29-ի չորս երկրների նախագահների համատեղ հայտարարության կատարման շրջանակում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերյան նիստում ներկայացնելու համար։


Հաշվետվության դրույթներին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հղումով։


Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության և գնաճի վերաբերյալ


2026 թվականի պետական բյուջեում Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% չափով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2026 թվականի II երկամսյակում (երկրորդ եռամսյակում) 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,7%-ով։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը, կախված սցենարից (A-B), ակնկալվում է 5,7-5,3% սահմաններում։


ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրված է 3% (±1%) մակարդակում։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանում 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ԿԲ դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանում գնաճը, կախված սցենարից (A-B), ակնկալվում է 4,5-4,2%, իսկ 2027 թվականի կանխատեսումը՝ 3,4-2,7%


 


 

Leave a comment