Գագաթնաժողովի շրջանակներում քաղաքական առաջնորդները, փորձագետներն ու պաշտոնատար անձինք կքննարկեն ԵՄ ընդլայնման հեռանկարները
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանըկմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով Եվրոպական գագաթնաժողովին (Euronews EU Enlargement Summit), որը տեղի կունենա Բրյուսելում 2026 թվականի նոյեմբերի 3-ին։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մելանյա Հարությունյանը։
Նա միջոցառմանը հանդես կգա որպես հրավիրյալ բանախոս։
Գագաթնաժողովի շրջանակներում քաղաքական առաջնորդները, փորձագետներն ու պաշտոնատար անձինք կքննարկեն ԵՄ ընդլայնման հեռանկարները, եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնավարությունը, տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը, ինչպես նաև ժողովրդավարության և բարեփոխումների հարցերը։