Քոչարյանի կալանքն ազդում է ամբողջ ընդդիմադիր դաշտի կենսագործունեության վրա․ Աննա Գրիգորյան

https://arm.sputniknews.ru/20261020/qvocharjani-kalanqn-azdum-e-ambvoghj-ynddimadir-dashti-kensagvortsuneutjan-vra-anna-grigvorjan-108344756.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան

Sputnik Արմենիա

Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է․ Աննա Գրիգորյան

2026-10-20T19:06+0400

true

PT2M30S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108344611_204:0:1155:713_1920x0_80_0_0_deccc88473d742fe9f222f847fdbeed6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, աննա գրիգորյան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, видео

հայաստան, աննա գրիգորյան, ռոբերտ քոչարյան, նիկոլ փաշինյան, видео

Բաժանորդագրվել

«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ 2018-ից ի վեր Քոչարյանը Փաշինյանի քաղաքական և գաղափարական հիմնական հակառակորդն է։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումն ազդում է ամբողջ ընդդիմադիր դաշտի կենսագործունեության վրա։ Այսօր հակակոռուպցիոն դատարանի մոտ այս հայտարարությունն արեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի ժամկետի երկարաձգման միջնորդությունների քննությունները հետաձգվել են։ Նոր նիստերի ժամկետների մասին առայժմ տեղեկություններ չկան։

«Ռոբերտ Քոչարյանը հիմնական քաղաքական ընդդիմադիր ուժի առաջնորդն է, դա և՛ ուղղակիորեն, և՛ անուղղակիորեն ազդում է ամբողջ դաշտի վրա, մեր դեպքում՝ մասնավորապես, որովհետև հիմնական քաղաքական որոշումները մենք մշտապես միասին ենք կայացրել, իսկ հիմա մեր շփումը խոչընդոտվում է»,- նշեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ խմբակցության անդամները չեն կարողանում որևէ շփում ունենալ ՀՀ երկրորդ նախագահի հետ, ուստի քաղաքական հաղորդակցությունը չեզոքացված է։

Գրիգորյանը շեշտեց՝ ակնհայտ է, որ Քոչարյանի կալանավորումը վրեժխնդրության դրսևորում է, բայց գերնպատակը առաջիկա գործընթացներին ընդառաջ նրան քաղաքական դաշտից չեզոքացնելն է։

«Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ գործող իշխանությունը և մասնավորապես կառավարության ղեկավարը ցանկացած առիթի դեպքում հիշատակում է նախկիններին և առաջնահերթ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ Քոչարյանը 2018-ից ի վեր Փաշինյանի հիմնական քաղաքական և գաղափարական հակառակորդն է։

«Ինքը ճիշտ է անում, որ մտածում է՝ հիմնական վտանգը հենց նախագահ Քոչարյանից էլ գալիս է»,- ասաց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին, Գրիգորյանը նշեց՝ ՀՀ երկրորդ նախագահը հակված չէ, որ գործի մասին այդ դիտանկյունից բարձրաձայնումներ լինեն։

Leave a comment