Քոչարյանի և որդու կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին

https://arm.sputniknews.ru/20261020/qvocharjani-ev-vordu-kalanqy-erkaradzgelu-mijnvordutjan-gvortsvov-qnnutjunnery-hetadzgvecin-108341367.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քիչ անց՝ կես ժամվա տարբերությամբ կմեկնարկեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդությունների վերաբերյալ նիստերը

Sputnik Արմենիա

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քիչ անց՝ կես ժամվա տարբերությամբ կմեկնարկեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդությունների վերաբերյալ նիստերը

2026-10-20T18:23+0400

true

PT0M35S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108341478_132:0:1085:715_1920x0_80_0_0_e48775f9ccbad01e837ec54f846da888.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան, սեդրակ քոչարյան, դատարան, видео

հայաստան, ռոբերտ քոչարյան, սեդրակ քոչարյան, դատարան, видео

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու` Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվեցին։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը։

Այսօր Հակակոռուպցիոն դատարանը պետք է քններ հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունները, որը ներկայացրել է դատախազությունը։

Հիշեցնենք` օգոստոսի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահներին հրահանգեց ունեզրկել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հաջորդ օրը իրավապահները ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տներ և սկսեցին խուզարկություններ իրականացնել։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը և նրա ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահը տեղափոխվեց բուժկենտրոն։

Ռոբերտ Քոչարյանին պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքներ են ներկայացվել։

Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց, օգոստոսի 27-ին դատարանը 2-ամսյա կալանքի որոշում կայացրեց նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Կալանքի միջնորդության քննությունը շարունակվեց առանց 2-րդ նախագահի, քանի որ նրան տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ամսի 27-ին նա տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ։

Leave a comment