Պարեկները կանգնեցրել են 28–ամյա երիտասարդի վարած մեքենան․ պարզվել է, որ վարորդական իրավունքը կեղծ է, մեքենայում էլ թմրանյութ է եղել
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Տավուշի մարզի պարեկները փետրվարի 10-ին՝ ժամը 23.35-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքի Վերոնայի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդի վարած «Մերսեդես» մակնիշի մեքենան, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Ստուգմամբ պարզվել է, որ ավտոմեքենայի վրա տեղադրված ռուսական հաշվառման համարանիշը չի համապատասխանում ավտոմեքենայի նույնականացման համարին, իսկ վարորդի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականը եղել է ակնհայտ կեղծ:
Ստուգման ընթացքում պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով փաթեթ: Վարորդը հայտնել է, որ փաթեթում և կաթուցիչում մարիխուանա տեսակի թմրամիջոց է: Նա ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:
«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է քրեական վարույթ: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Կատարվում է նախաքննություն: