ՀՀ ԶՈՒ-ը չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Քաղաքականություն

20.10.2026 | 17:47

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են չեխական Aero Vodochody Aerospace ընկերության արտադրության L-39 Skyfox ինքնաթիռները, որոնք առաջիկայում, ըստ նախարարի, կհամալրեն Հայաստանի զինտեխնիկայի շարքը։

«Այս հրաշքները շուտով կճախրեն Հայաստանի երկնքում»,- գրել է Պապիկյանը։

Նախարարի հրապարակումից ենթադրվում է, որ Հայաստանը ձեռք է բերել այդ ինքնաթիռները, սակայն գնման մասին այլ մանրամասներ հայտնի չեն։

Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն։

 

Leave a comment