Էմին Օհանյանը «Atyrau Masters» մրցաշարում հաղթող է դարձել

Բաժանորդագրվել

Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր 4 շախմատիստ։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձել է Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ, 13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, որը 6 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը»,– հայտնում է ֆեդերացիան:

Սերգեյը մրցաշարի շրջանակում լրացրել է նաև իր երկրորդ գրոսմայստերի նորման։
Մրցաշարում հանդես են եկել նաև գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը և միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը: Նրանք 9-ից վաստակել են համապատասխանաբար 6 և 5,5 միավոր:

Նշենք, որ «Atyrau Open 2026 Masters» միջազգային մրցաշարին մասնակցում էր 19 երկրի 109 շախմատիստ:

Leave a comment