Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են․

Գրոսմայստեր Էմին Օհանյանը դարձավ Ղազախստանի Ատիրաու քաղաքում անցկացված «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող:

 

Մրցաշարին մասնակցում էին 19 երկրների 109 շախմատիստներ, այդ թվում՝ 30 գրոսմայստերներ:
Էմինը մրցաշարում ոչ մի պարտություն չկրելով՝ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:
Մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը, ով 6 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
13-ամյա Սերգեյ Սկլոկին-Բագիյանը մրցաշարի շրջանակում լրացրեց նաև իր երկրորդ գրոսմայստերի նորման։
Շնորհավորում ենք մեր շախմատիստներին՝ մաղթելով նոր հաջողություններ։

Leave a comment