Պենտագոնը ոչինչ չի փոխել Ուկրաինային օգնելու հարցում. Ռուբիո

Բաժանորդագրվել

Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ «Starlink» արբանյակային կապի տերմինալների աշխատանքը սահմանափակվել է, ինչը խանգարել է զինվորականների աշխատանքին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. Պենտագոնը ոչինչ չի փոխել Ուկրաինային օգնելու հարցում։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այն ամենը, ինչ մենք արել ենք Ուկրաինայի հետ, ուժի մեջ է մնում։ Դա չի փոխվել: Ես նկատի ունեմ, որ ընդհանրապես ոչինչ չի փոխվել», – ասել է նա լրագրողների հետ շփման ընթացքում, որը հեռարձակել է АРТ հեռուստաալիքը։

Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Կիևի և Վաշինգտոնի հարաբերությունները ճգնաժամ են ապրում:

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախկին փոխնախարար Սերգեյ Ստերնենկոն հայտարարել էր, որ «Starlink» արբանյակային կապի տերմինալների աշխատանքը սահմանափակվել է, ինչը խանգարել է Ուկրաինայի զինված ուժերին:

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Վաշինգտոնը կարող է Կիևին թողնել առանց ամերիկյան հետախուզական տվյալների և «Starlink»-ի հասանելիության:

Ընդ որում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային հետախուզական տվյալներ է տրամադրում, սակայն դրա դիմաց ոչինչ չի ստանում:

Leave a comment