«Գուստավ»-ի նախկին մենեջերը հետախուզվում է․ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը

Հասարակություն

20.10.2026 | 15:46

«Գուստավ» ռեստորանի նախկին մենեջերի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել կանանց սանհանգույցում տեսախցիկ դնելու և նկարահանելու համար: Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից:

«Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը», – այս մասին տեղեկացրեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ հավելելով, որ մենեջերը Հայաստանում չէ և հետախուզում է հայտարարվել:

Հիշեցնենք, որ որ «Գուստավ» ռեստորանի նախկին մենեջերը սանհանգույցում իր սեփական հեռախոսը գաղտնի տեղադրել է դարակում և նկարահանել այցելուներին։ Այս մասին այդպես էլ, գուցե, հայտնի չդառնար, եթե այցելու աղջիկներից մեկը պատահաբար չտեսներ այն։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 4-ին՝ կիրակի երեկոյան:

Դեպքի հանրայնացումից հետո ռեստորանը հրապարակային արձագանքել է կանանց սանհանգույցում տեղի ունեցած միջադեպին՝ հայտնելով, որ դեպքի մասին տեղեկանալուց հետո մենեջերն ազատվել է աշխատանքից։

Անի Թամրազյան

Leave a comment