Երևանի ավտոբուսի աղմկահարույց միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ տղամարդը ձերբակալված է

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով


ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանում հանրային տրանսպորտում կնոջ նկատմամբ կոպիտ վերաբերմունքի տեսանյութի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանություն կատարելու հոդվածների հատկանիշներով։


Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։


«Տեսանյութում երևացող տղամարդը ձերբակալվել է», – գրել է նա Facebook–յան իր էջում։  


Նշենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում տեսանյութ է տարածվում, որտեղ տղամարդը հանրային տրանսպորտում վիրավորում է կնոջը։


Տեսանյութում երևում է, թե ինչպես է ուղևորներից մեկը կոպիտ ձևով դիմում հատակին նստած կնոջը (ենթադրաբար՝ իր կնոջը – խմբ.)՝ պահանջելով նրանից «իրեն նորմալ պահել»։


Մեկ այլ ուղևորուհի միջամտում է տեղի ունեցողին և դժգոհություն հայտնում տղամարդու վարքագծից։ Նրանց միջև բանավեճ է սկսվում։


Leave a comment