Վայոց ձորում ընձառյուծ են ֆիքսել. կենդանուն անվանել են Աղասի

Զանգակատուն գյուղի «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում տեղադրված ֆոտոթակարդները հոկտեմբերի 9-ին և 13-ին արձանագրել են նոր կովկասյան ընձառյուծի։ Այս մասին հայտնել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը։

Ինչու է դա կարևոր. 2025 թվականից ի վեր սա տարածքում գրանցված արդեն երկրորդ ընձառյուծն է։ Բացի այդ, «Գնդասարում» կրկնապատկվել է նաև ընձառյուծի հիմնական կերային բազայի մաս կազմող բեզոարյան այծերի թիվը։ Սա համայնքահեն բնապահպանության արդյունավետության և տեղական մակարդակով կենսաբազմազանության պահպանման կարևորագույն ցուցանիշ է։

Մանրամասներն ու անվանակոչությունը.

  • Անվանակոչումը. Նոր հայտնաբերված ընձառյուծին անվանել են Աղասի՝ ի պատիվ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքի խնամակալ Աղասիի, ում տեղադրած ֆոտոթակարդներն էլ արձանագրել են կենդանուն։

  • Տեղական խնամակալի դերը. Աղասին տարածքի պահպանության աշխատանքներում ներգրավված է դրա հիմնադրման՝ 2018 թվականից ի վեր։

  • Համայնքային պահպանություն. WWF Armenia-ն ընդգծում է, որ տեղական համայնքների և նվիրյալ խնամակալների հետևողական աշխատանքը վճռորոշ է Հայաստանում հազվագյուտ և անհետացող տեսակների պահպանության համար:

Leave a comment