Արցախցիների անվտանգ վերադարձ. ակցիայի մասնակիցները պահանջում են խոսել այդ մասին COP17-ում

https://arm.sputniknews.ru/20261020/namakner-despannerin-khaghagh-akcia-irakanacvec-arcakhcineri-khndirneri-veraberjal–108328921.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108328416_333:0:1773:1080_1920x0_80_0_0_4550d2c86548530b454f1bf5eb6db1c2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արցախ, նամակ, դեսպանատուն, երևան, видео

արցախ, նամակ, դեսպանատուն, երևան, видео

«Չկա կենսաբազմազանության պաշտպանություն` առանց մարդու իրավունքների» նախաձեռնության անդամները Երևանում նամակներ են ուղարկել և փոխանցել ՀՀ–ում հավատարմագրված դեսպաններին` պահանջելով COP17-ի շրջանակում բարձրաձայնել արցախցիների իրավունքների հարցը։

Նշենք, որ հոկտեմբերի 15-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը COP17-ին ընդառաջ առաջին խաղաղ ակցիան իրականացրեց կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բարձրաձայնել Բաքվի կողմից իրենց իրավունքների ոտնահարման խնդիրը։

«Մենք նամակներ ենք հղում եվրոպական դեսպաններին։ Բոլոր նամակները նույնաբովանդակ են, որովհետև մեր խնդիրն է` միջազգային հանրության առջև ներկայացնել իր կենսամիջավայրում ապրելու բնիկ ժողովրդի իրավունքը»,– նշեց իրավապաշտպան, ակտիվիստ Նարե Արամյանը։

Քաղաքագետ Ալվարդ Զաքարյանն էլ շեշտեց, որ արցախցիները բռնի տեղահանվել են, ու COP17-ի հյուրերը պետք է ուշադրություն դարձնեն այս խնդրին և փորձեն ապահովել նրանց անվտանգ վերադարձը։

Ակցիայի մասնակիցները հույս ունեին հանդիպել դեսպանատների ներկայացուցիչների հետ , որպեսզի անձամբ ու մանրամասն ներկայացնեն նամակիվ բովանդակությունը։

Ակցիայի մասնակիցները ավելի վաղ էլեկտրոնային տարբերակով նամակներն ուղարկել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին։

Ակցիայի ընթացքում արդեն տպագիր տարբերակով նամակ փոխանցեցին Ֆրանսիայի ու Իտալիայի դեսպաններին, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ նրանց ոչ ոք չդիմավորեց։

Հավելենք, որ ավելի վաղ COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել արցախցիներին։
Հիշեցնենք, որ 2023 թվականի Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Leave a comment