https://arm.sputniknews.ru/20261020/erevanum-hajtnabervel-en-vtangavvor-khaghaliqner-dranq-kvochnchacven-108325338.html
Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. դրանք կոչնչացվեն
Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. դրանք կոչնչացվեն
Sputnik Արմենիա
Տեսչական մարմինը հորդորել է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել այդ խաղալիքները, կապ հաստատել իրենց հետ և վերադարձնել դրանք։ 20.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-20T11:16+0400
2026-10-20T11:16+0400
2026-10-20T11:17+0400
երևան
խաղալիք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108324566_0:246:1500:1090_1920x0_80_0_0_91ada9c8a484f1edb7b22fe347e06ef9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ երկու տնտեսվարողների մոտ հայտնաբերել է վտանգավոր խաղալիքներ։ Տեղեկությունը հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։ Վերահսկողական միջոցառումների շրջանակում տեսչական մարմինը Երևանի Արշակունյաց հասցեում գտնվող «Վարդանյան Արամ Գևորգի» Ա/Ձ–ում և Բագրատունյաց փողոցում գտնվող «Մարինե Մեջլումյան Տիգրանի» Ա/Ձ–ին պատկանող առևտրի կետերում իրականացրել է նմուշառման և լաբորատոր փորձաքննութուն։Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանձնարարել է կասեցնել արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակը, այն հետկանչել և ոչնչացնել։Տեսչական մարմինը հորդորել է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել այդ խաղալիքները, կապ հաստատել իրենց հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/14/108324566_0:106:1500:1231_1920x0_80_0_0_991181e31da58ecb9351de036ec9cb2e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երևան, խաղալիք
11:16 20.10.2026 (Թարմացված է: 11:17 20.10.2026)
Բաժանորդագրվել
Տեսչական մարմինը հորդորել է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել այդ խաղալիքները, կապ հաստատել իրենց հետ և վերադարձնել դրանք։
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ՀՀ երկու տնտեսվարողների մոտ հայտնաբերել է վտանգավոր խաղալիքներ։ Տեղեկությունը
հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Վերահսկողական միջոցառումների շրջանակում տեսչական մարմինը Երևանի Արշակունյաց հասցեում գտնվող «Վարդանյան Արամ Գևորգի» Ա/Ձ–ում և Բագրատունյաց փողոցում գտնվող «Մարինե Մեջլումյան Տիգրանի» Ա/Ձ–ին պատկանող առևտրի կետերում իրականացրել է նմուշառման և լաբորատոր փորձաքննութուն։
«Արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողների կողմից իրացվող երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանձնարարել է կասեցնել արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակը, այն հետկանչել և ոչնչացնել։
Տեսչական մարմինը հորդորել է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել այդ խաղալիքները, կապ հաստատել իրենց հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։