Մենք մինչեւ վերջ պայքարի ենք գնացել, մեր մասին խոսողները, եթե կարող են` թող մեր արածի կես չափ մի բան անեն. Իշխան Սաղաթելյան. «Հրապարակ»

Եվրոպայում մոլեգնող բողոքի ցույցերը եւ հատկապես հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած զանգվածային անկարգություններն ուղեկցվել են ոստիկանության հետ բախումներով, հրկիզումներով, խանութների կողոպուտով, ձերբակալություններով:

Այս ամենի ֆոնին Ֆեյսբուքի հայկական տիրույթում բազմաթիվ գրառումներ նկատեցինք, որտեղ օգտատերերը մեղադրում են հայաստանյան ընդդիմությանը՝ տարիներ շարունակ հանրության ընդդիմադիր զանգվածին անիմաստ քայլեցնելու եւ տուն ուղարկելու մեջ:

Իշխան Սաղաթելյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իրեն ուղղված քննադատություններին, ասում է. «Այնպես չէ, որ բոլորն այդ կարծիքին են կամ բոլորն այդպիսի գրառումներ են անում: Այդ մասին խոսում են շատ կոնկրետ մարդիկ, իսկ փաստը հետեւյալն է, որ առնվազն երկու-երեք անգամ իշխանությունն ընդդիմության շարժումների ընթացքում կրակեց ժողովրդի վրա, տասնյակ հարյուրավոր մարդկանց էլ ձերբակալեցին: Մենք մինչեւ վերջ պայքարի ենք գնացել, մեր կողմից հնարավորն արել ենք, իսկ մեր մասին խոսողները, եթե կարող են` թող մեր արածի կես չափ մի բան անեն»:

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այդ քննարկումներին հարկավոր չէ լուրջ վերաբերվել, դրանք անիմաստ քննադատություններ են. «Ֆրանսիայում միշտ էլ եղել է այդ պայքարը, եւ այն շարունակվելու է դեռ: Անիմաստ խոսակցություններ են դրանք, որոնց պետք չէ լուրջ վերաբերվել»:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment