Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը գաղտնի այցով եղել է Իսրայելում, որտեղ հանդիպել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ. հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրներ։
Ըստ այդ աղբյուրների՝ հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։ Քննարկման մանրամասները չեն հրապարակվել։
Պարբերականը նշում է, որ Հեգսեթի այցի մասին տեղեկությունը հայտնվել է այն բանից մեկ օր անց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր աջակցությունն է հայտնել Նեթանյահուին՝ 2026 թվականի հոկտեմբերի 27-ին նախատեսված Իսրայելի խորհրդարանական ընտրություններում։
Բացի այդ, հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև այն քննարկումների ֆոնին, որոնք վերաբերում են Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմանը։