Ըստ Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայության հաղորդագրության՝ Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերվել։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ներմուծող կազմակերպությունում իրականացված վերահսկողության շրջանակներում, նշված՝ ոչ հայկական ծագման թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացրել և ներկայացրել լաբորատոր փորձաքննության։
Արդյունքների մասին լրացուցիչ տեղեկատվություն կհրապարակվի Տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: