Փարիզի մի շարք թաղամասերում պարետային ժամ է սահմանվել

https://arm.sputniknews.ru/20261019/parizi-mi-sharq-taghamaserum-paretajin-zham-e-sahmanvel-108316396.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Փարիզի որոշ հատվածներում պարետային ժամ է հաստատվել

Sputnik Արմենիա

Փարիզի որոշ հատվածներում պարետային ժամ է հաստատվել

2026-10-19T21:54+0400

true

PT0M36S

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/13/108316230_161:0:1121:720_1920x0_80_0_0_12a274f668c2098de82111c1a0e8446f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

փարիզ, բողոքի ակցիա, անկարգություններ, ֆրանսիա, պարետային ժամ, տեսանյութեր, տեսանյութ, видео

փարիզ, բողոքի ակցիա, անկարգություններ, ֆրանսիա, պարետային ժամ, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Քաղաքապետարանների հրկիզված շենքեր, ջարդված Հանրապետության հրապարակ և թալանված խանութներ. սրանք են անկարգությունների հետևանքները։

Փարիզում Հանրապետության հրապարակում և Լե Ալ թաղամասի մի քանի փողոցներում անկարգություններից հետո պարետային ժամ է սահմանվել, հաղորդում է BFMTV-ն: Այն գործելու է ժամը 23:00-ից մինչև 06:00-ն և տարածվելու է բոլորի՝ անչափահասների և մեծահասակների վրա: Ժամը 21:00-ից պարետային ժամ է սահմանվել նաև Նիսի կենտրոնի փողոցներում, բայց միայն անչափահասների համար:

Ավելի վաղ Ֆրանսիայում բողոքի զանգվածային ակցիաները վերածվել էին ջարդերի և հրկիզումների. իշխանությունները հայտնել են մոտ 2,4 հազար ձերբակալվածների, հարյուրավոր տուժածների մասին: Կոտրվել են լյուքսային բուտիկների ցուցափեղկերը, հրկիզվել են ռեստորաններ ու ավտոմեքենաներ։ Ամբողջ երկրում ավելի քան երկու հազար խանութ է թալանվել։ Կողոպտիչները գործում էին ոչ միայն մայրաքաղաքում, այլև Լիլում, Մարսելում, Ստրասբուրգում, Ռուանում, Նանտում, Ռենում և Թուլուզում:

Լիմոժում ցուցարարները հրկիզել են քաղաքապետարանի պատմական շենքը, այնտեղ փլուզվել է տասնիններորդ դարի զանգակատունը։

Բողոքի ցույցերը սկսվել են դպրոցականների բողոքի ակցիաներով ընդդեմ ուսուցիչների պակասի, լեփ-լեցուն դասասենյակների և ուսումնական շենքերի վիճակի։ Այնուհետև նրանց են միացել արհմիությունները և «դեղին բաճկոնների» շարժման մասնակիցները. պահանջներն ընդլայնվել են մինչև աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում, գների իջեցում և պետական ծառայությունների պահպանում:

Բողոքի ալիքը տարծվել է նաև հարևան Իտալիայում, մասնավորապես՝ Միլանում, Թուրինում, Բոլոնիայում։

Leave a comment