Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, պետության դեմ ուղղված հրապարակումների և կրոնական ատելություն հրահրելու գործով։
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ը, Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քննության այս փուլում հավաքված ապացույցների հիման վրա հիմնավոր կասկածներ են առաջացել նշված անձանց առնչությամբ։