Լատվիան չի արգելել ՀՀ-ից կանաչ թեյի ներմուծումը. հաղորդագրությունում վրիպակ է եղել

Լատվիան չի արգելել Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը. պարզվել է, որ հայկական արտադրանքի արգելքի մասին տեղեկության մեջ վրիպակ է եղել։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Լատվիայի սննդամթերքի և անասնաբուժական ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լատվիայում արգելել են Հայաստանից կանաչ թեյի խմբաքանակի ներմուծումը երկրի տարածք՝ դրա մեջ հայտնաբերված պեստիցիդների պատճառով։

Պարզվում է, Լատվիայի սննդի և անասնաբուժության ծառայությունը հաղորդագրությունում սխալ է թույլ տվել` կանաչ թեյն իրականում չինական ծագման է եղել և ներմուծվել Ուզբեկստանից, ոչ թե Հայաստանից։

Ծառայությունն արդեն ուղղել է պաշտոնական հաղորդագրությունը՝ շտկելով թեյի ծագման երկրի վերաբերյալ սխալ տեղեկությունը։

Sputnik Արմենիա

Leave a comment