Հայ պատանի բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին

Բաժանորդագրվել

Մրցաշարն անցկացվում է 2026 թվականի հոկտեմբերի 16-ից 26-ը:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկ Էրիկ Աֆրիկյանը 5։0 հաշվով պարտության է մատնել թուրք մարզիկին։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։

«Թուրքիայում հաղթանակ ունեմք նաև թուրք բռնցքամարտիկի նկատմամբ։ 46 կգ քաշային Էրիկ Աֆրիկյանը պարտության մատնեց Արսլան Դորուկին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է 2026 թվականի հոկտեմբերի 17-ից 26-ը: Առաջնությանը մասնակցում են 29 երկրների պատանի մարզիկներ։

Leave a comment