Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 12-18-ը
🟦 Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.58 մ (18.10.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է եղել 22 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 36 սմ-ով։

🟦 Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 0.515 մլն.մ3, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 18-ը ներառյալ՝ 176.785 մլն.մ3:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment