Կունմինգ-Մոնրեալից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է. ՇՄ նախարարն այցելել է Չինաստանի տաղավար
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է COP17-ի շրջանակում Չինաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը և հանդես եկել ելույթով։
Նախարարը բարձր է գնահատել Չինաստանի առաջնորդող դերը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդունման գործում՝ ընդգծելով համատեղ հանձնառությունները ազգային քաղաքականությունների և գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը։
Կարևորել է տաղավարը՝ որպես կենսաբազմազանության պահպանության փորձի փոխանակման և նոր գործընկերությունների ձևավորման հարթակ։
«Կունմինգից Երևան մեր ճանապարհը հանձնառությունից դեպի գործողություն տանող ուղի է։ Թող այս տաղավարը դառնա այն վայրը, որտեղ միասին կշարունակենք այդ ճանապարհը»,- նշել է նախարարը։