Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին հայց է ներկայացրել Վաղարշապատի համայնքապետ Արգիշտի Մեխակյանի դեմ։
Եկեղեցին պահանջում է անվավեր ճանաչել Վաղարշապատ համայնքի ղեկավարի՝ 47 մլն հարկային պարտավորությունների գանձման որոշումը։
Հայցը մակագրվել է դատավոր Մհեր Պետրոսյանին, սակայն այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չկա։