Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում տեղի ունեցող զանգվածային անկարգությունները վկայում են այն մասին, որ ներգաղթյալների հետ կապված իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և կոչ է արել փակել սահմանները անօրինական միգրանտների համար։
«Միգրանտները գրավել են Ֆրանսիան։ Նրանք պետք է արագ փակեն սահմանները»,- գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social սոցիալական հարթակում։
Նրա այս հայտարարությունը հնչել է հանգստյան օրերին Ֆրանսիայում տեղի ունեցած լայնածավալ անկարգությունների և խռովությունների ֆոնին։