Երևանում փրկարարներն օտարերկրացուն դուրս են բերել ջրատարից

Փրկարարներն օտարերկրյա քաղաքացուն անվնաս դուրս են բերել ջրատարից


ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 18։43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցին հարակից ջրատարում քաղաքացի կա, չի կարողանում դուրս գալ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։


Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Փրկարարներն օտարերկրյա քաղաքացուն անվնաս դուրս են բերել ջրատարից։


Leave a comment