Ո՞ւր մնացին մարդու իրավունքները. Զախարովան Մակրոնին մեղադրել է երկակի ստանդարտների համար

Բաժանորդագրվել

Մինչ կողոպտիչներն անցնում էին Ֆրանսիայի փողոցներով, երկրի նախագահն իր կնոջ հետ համերգ էր դիտում:

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է երկակի ստանդարտների համար՝ արձագանքելով նրա հայտարարությանը։

Բողոքի ցույցերի ֆոնին Ֆրանսիայի նախագահը բնակչությանն ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ պրեֆեկտները քաղաքապետների հետ կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքները պաշտպանելու համար։ Նա դիմել է կառավարությանը՝ պահանջելով քայլեր ձեռնարկել անկարգությունները դադարեցնելու համար.

«Այ քեզ բան։ Իսկ «մարդու իրավունքնե՞րը», «ինքնարտահայտման ազատությո՞ւնը» և, ինչպես արտահայտվել է Մակրոնի հովանավորյալ Զելենսկին, «չէ՞ որ նրանք երեխաներ են» թեզը։ Այսինքն` երբ ֆրանսիացիները ջարդուփշուր են անում Փարիզը, դա պահանջում է անզիջում դատապարտում և կոշտ միջոցներ, իսկ երբ այլ երկրներում ցուցարարները ջարդուփշուր են անում քաղաքները, պետք է լուռ հետևել դրանց՝ վերընթերցելով Ելիսեյան պալատի զայրացած հաղորդագրություններն այն մասին, որ չի կարելի ճնշել բողոքի ցույցերը։ Չեղավ։ Միասնական չափանիշներ են պետք, ոչ թե Արևմուտքի անվերջանալի մանիպուլյացիաները մարդու իրավունքների թեմայով և միջամտությունը ինքնիշխան պետությունների ներքին գործերին», – գրել է Զախարովան Telegram–ի իր ալիքում։

Հիշեցնենք` հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայում թանկացումների դեմ լայնածավալ բողոքի ցույցեր անցկացվեցին, որոնք ուղեկցվեցին ցուցարարների և ոստիկանության միջև կոշտ բախումներով, անկարգություններով և վանդալիզմով։

Մինչ կողոպտիչներն անցնում էին Ֆրանսիայի փողոցներով, երկրի նախագահն իր կնոջ հետ համերգ էր դիտում: ԶԼՄ–ներում ու սոցցանցերում տարածված լուսանկարներից ու մեմերից հետո Մակրոնը հանդես եկավ ուղերձով։

Ֆրանսիայի իշխանությունները արգելեցին հոկտեմբերի 19-ին հավաքներ անցկացնել Մարսելում։

«Ֆրանսիան կրակի մեջ է». Թրամփը կոչ է արել փակել երկրի սահմանները, քանի դեռ շատ ուշ չէ

Leave a comment