https://arm.sputniknews.ru/20261019/kgms-nakhkin-pvokhnakharar-araqsia-svajjany-nshanakvel-e-mankavarzhakan-hamalsaranirektvori-zhp-108293211.html
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանիռեկտորի ԺՊ
ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Մանկավարժական համալսարանիռեկտորի ԺՊ
Sputnik Արմենիա
Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։ 19.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-19T13:31+0400
2026-10-19T13:31+0400
2026-10-19T13:36+0400
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս)
մանկավարժական համալսարան
ռեկտոր
արաքսիա սվաջյան
ժաննա անդրեասյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/11/59732388_0:0:1600:901_1920x0_80_0_0_e4268a1c67523d2cfe8ea80baf0df3d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթի շրջանակներում 2025–ի հոկտեմբերի 17-ին ձերբակալվել էին Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի մի շարք այլ աշխատակիցներ։ Նրանց մեղադրանք է առաջադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, առանձնապես խոշոր չափերով վատնում և խարդախություն կատարելու և կաշառք ստանալու հոդվածներով:Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։Սվաջյանն առանձնացրել է առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն։Հիշեցնենք ` սեպտեմբերի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանին և Արաքսիա Սվաջյանին։Սվաջյանը նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 3-ին և համակարգում էր հանրակրթության, նախադպրոցական կրթության վաղ մանկության զարգացման ծրագրերի և ներառական կրթության ոլորտները։ Նրա պաշտոնանկությունը ԶԼՄ–ներում կապվում էր այս տավա հուլիսի Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարում տեղի ունեցած սկանդալի հետ։ Կառավարությունն ավելի քան 32 միլիոն դրամ էր հատկացրել, որ սոցիալապես անապահով և խոցելի խմբերի երեխաները հնարավորություն ունենային ամառային հանգիստն անցկացնել ճամբարում, սակայն այնտեղ լուրջ խնդիրներ էին արձանագրվել՝ հիգիենայից մինչև սնունդ։ Բազմաթիվ ծնողներ դժգոհություններ էին ներկայացրել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/05/11/59732388_177:0:1600:1067_1920x0_80_0_0_433bf8ed926a4c4085d8218bc01e56db.jpg.webp
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), մանկավարժական համալսարան, ռեկտոր, արաքսիա սվաջյան, ժաննա անդրեասյան
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (կգմս), մանկավարժական համալսարան, ռեկտոր, արաքսիա սվաջյան, ժաննա անդրեասյան
Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։
ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Արաքսիա Սվաջյանը նշանակվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
«ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը Մանկավարժականում կայացած Գիտական խորհրդի արտահերթ նիստում ներկայացրեց համալսարանի ռեկտորի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանին։ Վերջինս այդ պաշտոնում առաջադրվել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստում անցկացված քվեարկության արդյունքներով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Արաքսիա Սվաջյանն ունի Մանկավարժական համալսարանում դասախոսական և հետազոտական աշխատանքի երկարամյա փորձ։
Սվաջյանն առանձնացրել է առաջիկա աշխատանքների երեք հիմնական ուղղություն՝ բուհական կրթության որակի բարելավում, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում իրականացվող աշխատանքների շարունակություն, ինչպես նաև հետազոտական գործունեության զարգացում։ Նշված ուղղություններով համալսարանն ունի մեծածավալ աշխատանք կատարելու անհրաժեշտություն։
Հիշեցնենք ` սեպտեմբերի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանին և Արաքսիա Սվաջյանին։
Սվաջյանը նախարարի տեղակալ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 3-ին և համակարգում էր հանրակրթության, նախադպրոցական կրթության վաղ մանկության զարգացման ծրագրերի և ներառական կրթության ոլորտները։