Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Tesla-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ում յուրաքանչյուր երեխա կստանա SpaceX-ի մեկ բաժնետոմս։
Հոկտեմբերի 19-ին X-ում կատարած գրառման մեջ Մասկը նշել է․ «Հաջորդ տարի ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխայի կնվիրեմ SpaceX-ի մեկ բաժնետոմս»։
Նա հավելել է, որ սա առաջինն է լինելու այն բազմաթիվ ծրագրերից, որոնք հաջորդելու են դրան։
Մասկը մանրամասներ չի հայտնել՝ մասնավորապես, թե ովքեր են իրավասու լինելու ստանալ բաժնետոմսերը, ինչպես են դրանք բաշխվելու, ինչ միջոցներով է ֆինանսավորվելու ծրագիրը, կամ երբ է այն մեկնարկելու։