Վլադիմիր Զելենսկին հրամաններ է տալիս հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին՝ իմանալով, որ դա վնասում է վառելիքի համաշխարհային շուկաներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Զելենսկին ռուսական նավթավերամշակման գործարաններն օգտագործում է որպես թիրախ՝ իմանալով, որ այդ հարձակումները լուրջ վնաս են հասցնում դիզելային վառելիքի համաշխարհային շուկաներին, այդ թվում՝ ամերիկյան շուկային», – գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ Թրամփը բազմիցս դժգոհություն էր հայտնել Զելենսկու՝ խաղաղության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու անպատրաստակամությունից և ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները դադարեցնելու ցանկության բացակայությունից։ Նա նաև հայտարարել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է նոր առաջնորդ, որը կկարողանա համաձայնության գալ Ռուսաստանի հետ։