Հոկտեմբերի 19-ին Երևանում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) լիագումար նիստում ելույթ է ունեցել Կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։ Նա ընդգծել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Երևանում արձանագրվելիք առաջընթացից է կախված կենսաբազմազանության կորստից տուժող միլիարդավոր մարդկանց ճակատագիրը։
Ինչու է դա կարևոր. Մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը չորս տարի։ Շոմակերի գնահատմամբ՝ 2022 թվականին Մոնրեալում ընդունված Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակային ծրագրի 23 նպատակների իրագործման համար հարկավոր է ազգային քայլերը համապատասխանեցնել գլոբալ հավակնություններին, իսկ ֆինանսական հոսքերը՝ բնության իրական կարիքներին։
Գլխավոր ուղերձներն ու շեշտադրումները.
-
Ժամանակի սեղմությունը և ազդեցությունը. Ո՛չ մի երկիր, տնտեսություն կամ հասարակություն ապահովագրված չէ կենսաբազմազանության կորստի հետևանքներից, սակայն բնության պահպանությանն ուղղված միջոցառումներն ապացուցել են իրենց արդյունավետությունը։
-
Ֆինանսական և գործնական հարթություն. Անհրաժեշտ է ստեղծել համաշխարհային հանրության լայն ներգրավվածության պայմաններ, իսկ արտադրության ու սպառման գործընթացները հարմարեցնել մոլորակի սահմանափակ ռեսուրսներին։
-
Գիտության վրա հիմնված որոշումներ. Բոլոր որոշումները պետք է խարսխված լինեն նորագույն գիտական տվյալների վրա, հակառակ դեպքում՝ անգամ ամենագրագետ որոշումները լոկ թղթի վրա կմնան, եթե չստեղծվեն դրանց կենսագործման անհրաժեշտ պայմանները։